Վարդենիկում տեղական միջոցների հաշվին ասֆալտապատվել է երկու փողոց

21:26, 18 Հոկտեմբեր, 2017
ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղական բյուջեի միջոցների հաշվին ասֆալտապատվել են 7 եւ 8-րդ փողոցները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, տեղական բյուջեի միջոցներից երկու փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 50 միլիոն դրամ, ինչի արդյունքում ասֆալտապատվել է 5800 քառակուսի մետր մակերես ճանապարհ՝ ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ:

«Նույն փողոցներում տեղադրվել է 472 մետր երկարության ջրահեռացման համակարգեր՝ բետոնյա կիսախողովակների տեսքով, որի համար ծախսվել է 7,5 միլիոն դրամ:Ջրահեռացման համակարգը մի կողմից ապահովում է ասֆալտապատ ճանապարհի պահպանության խնդիրը, մյուս կողմից՝ կրճատում տնամերձերին մատակարարվող ոռոգման ջրի կորուստները:

Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են հոկտեմբերի առաջին կեսի ընթացքում: Արդեն նախապատրաստվում ենք գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներին, որոնց մեկնարկը կտրվի նոյեմբերին:5 միլիոն դրամի ներդրմամբ գիշերային լուսավորվածության ցանց կանցկացվի գյուղի 3 փողոցներում: Եկող տարվա ընթացքում ասֆալտապատման ծրագրում կընդգրկվեն նոր փողոցներ»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am