Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում
20:08, 18 Հոկտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ մասնակցելու է 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին:
«Իմ անունը Քսենիա Սոբչակն է: Ես առաջադրվում եմ Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է sobchakprotivvseh.ru կայքում:
«Ես «բոլորին դեմ» թեկնածուն եմ»,- ասել է Սոբչակը:
Ավելի վաղ, մեկնաբանելով Սոբչակի առաջադրման մասին լուրը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ. «Քսենիան լիովին համապատասխանում է Սահմանադրության առաջադրած պահանջներին» և կարող է առաջադրել իր թեկնածությունը:
© 2009 ARMENPRESS.am