ՆԱՏՕ-ում քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետները

19:07, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում շարունակում են քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետներն ու թեմաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է դաշինքի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ:

«Մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հաջորդ նիստի ժամկետներն ու քննարկվելիք թեմաները»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը նշել էր, որ պատրաստվում է ելույթ ունենալ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում:


© 2009 ARMENPRESS.am