Իրաքը եւ Սաուդյան Արաբիան վերսկսել են 27 տարի առաջ ընդհատված ավիահաղորդակցությունը

18:00, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը եւ Սաուդյան Արաբիան վերսկսել են 27 տարի առաջ ընդհատված ավիահաղորդակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրաքի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

«Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի գործակցության շրջանակներում կողմերը համագործակցության հուշագիր են ստորագրել ավիահաղորդակցության կազմակերպման, վերգետնյա ստորաբաժանումներին ծառայություններ մատուցելու վերաբերյալ»,-նշվում Է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 18-ին Բաղդադի օդանավակայանում վայրԷջք Է կատարել Flynas սաուդյան ավիաընկերության՝ վերջին 27 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը: Նրան դիմավորել են Իրաքի տրանսպորտի նախարար Քազըմ Ֆինջանը եւ Իրաքի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատակիցները:

Պլանավորվում Է, որ սաուդյան ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Իրաքի տարբեր տարածաշրջաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am