Էրդողանը դեմ Է արտահայտվել Քիրկուկը Իրաքյան Քրդստանի կազմում ներառելուն

17:35, 18 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 18-ին հայտարարել Է, որ Իրաքի քրդական ինքնավարությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրկուկ նահանգի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք, ովքեր գործում են՝ անտեսելով տարածաշրջանի կառուցվածքը, որտեղ բազմաթիվ ազգություններ են ապրում, պատասխանատվության կենթարկվեն պատմության կողմից: Ի՞նչ Է անում նա (Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին): Նա ասում Է. «Քիրկուկն իմն Է»: Ինչպե՞ս ես համարձակում նման բան ասել: Մի՞թե ձեր պատմությունը կապված Է Քիրկուկի հետ: Ի՞նչ ես դու անում Քիրկուկում: Մնացեք այն շրջանում, որտեղ գտնվում Է Հյուսիսային Իրաքի վարչակազմը»,-հայտարարել Է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով գյուղական վարչակազմերի ղեկավարների առջեւ:

Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները բռնություն են կիրառել Քիրկուկի բնակիչների նկատմամբ եւ պատասխանատվություն են կրում Իրաքում տեղի ունեցած արյունահեղության համար: Էրդողանը նշել Է, որ Թուրքիան, որն ավելի վաղ աջակցում Էր Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններին, այսօր հարկադրված Է Էրբիլի համար փակել հսկիչ անցակետերն ու օդային տարածությունը:

Թուրքիայի նախագահը մերժել Է քննադատությունը Սիրիայի, Իրաքի եւ այլ երկրների գործերին միջամտելու համար: «Պատմությունը չիմացող տգետներին պատասխանս պարզ Է՝ Թուրքիայի հարեւանությամբ գտնվող բոլոր երկրները նրա շահերի մասն են կազմում»,-հավելել Է Էրդողանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am