Կարեն Գրիգորյանը Ֆիլիպինների մրցաշարի առաջատարից ետ է մնում մեկ միավորով    

11:08, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նեգրոս օփեն»-ում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցը հնդիկ Սրինատ Նարայանան էր: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 5 միավոր, իսկ առաջատարները երկուսն են և ունեն 6-ական միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:  


© 2009 ARMENPRESS.am