Նարեկ Ադոնցն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

18:58, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարեկ Ադոնցն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Ադոնցը ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնել էր 2016թ. հոկտեմբերի 18-ից:


© 2009 ARMENPRESS.am