ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Բրյուսել

18:05, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-19-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրյուսելում նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

 


© 2009 ARMENPRESS.am