Փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի ածխահանքերից մեկում

17:47, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում հոկտեմբերի 17-ին փլուզում Է տեղի ունեցել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NTV հեռուստաալիքը: CNN Turk հեռուստաալիքը նշում Է, որ փրկարարները յոթ ածխահատների են դուրս բերել փլատակներից, ներսում մնում Է եւս մեկ բանվոր: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպը տեղի Է ունեցել Շիռնակի նահանգի ածխահանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am