Փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի ածխահանքերից մեկում
17:47, 17 Հոկտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում հոկտեմբերի 17-ին փլուզում Է տեղի ունեցել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NTV հեռուստաալիքը: CNN Turk հեռուստաալիքը նշում Է, որ փրկարարները յոթ ածխահատների են դուրս բերել փլատակներից, ներսում մնում Է եւս մեկ բանվոր: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպը տեղի Է ունեցել Շիռնակի նահանգի ածխահանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am