Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի

17:27, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ և հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման և վերակառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ` զուգահեռաբար վերահսկելով նաև վերոնշյալ տարածքների սանիտարական վիճակը: «Երքաղլույս» ընկերությանն էլ հանձնարարվել է անցում կատարել արտաքին լուսավորության ձմեռային աշխատակարգի:


© 2009 ARMENPRESS.am