Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Ջոնսոն

16:48, 17 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կարեւոր Է համարում երկխոսության պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Նախատեսվում Է, որ մինչեւ 2017 թվականի վերջը Ջոնսոնը կայցելի Ռուսաստան: «Միացյալ Թագավորությունը չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ այդ երկրի (Ռուսաստանի) հետ: Բայց մենք հասկանում ենք, որ կարեւոր Է նրա հետ պահպանել երկխոսությունը»,-ասել Է Ջոնսոնը՝ հոկտեմբերի 17-ին պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Լոնդոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների վերադառնալը Սիրիայի եւ Ուկրաինայի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am