Թեհրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանակցել նավթի եւ գազի շուրջ
16:45, 17 Հոկտեմբեր, 2017Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինքն Է խանգարում ամերիկյան ընկերություններին՝ ձեռնարկչական գործունեության ծավալել Իրանում՝ միեւնույն ժամանակ դժգոհելով այն բանից, որ եվրոպական ընկերությունները եկամուտ են ստանում Իրանում իրենց գործունեությունից:
Զանգանեի հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել Է Կոնգրեսին հավաստել Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը: Դրա հետ մեկտեղ նախագահը միջազգային մակարդակով չի վիճարկել Իրանի կողմից միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am