Թբիլիսիում կայացել Է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի զինուժերի ղեկավարների հանդիպումը
15:51, 17 Հոկտեմբեր, 2017Ինչպես հայտնել Է Report վրացական բյուրոն, հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան եւ Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Խուլուսի Աքարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համտեղ պահպանությունը եւ այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության կարգավորումը, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, Թուրքիայում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները:
© 2009 ARMENPRESS.am