Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի. քաղտեխնոլոգ

15:46, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ընդգրկված բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերը: «Համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված պատճառներն ուղղակի ծիծաղելի են, եւ ես չեմ կարծում, որ նման բան կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են այսօրվա Հայաստանի կարգավիճակին:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին:


© 2009 ARMENPRESS.am