Իրաքի ոստիկանները հսկողության տակ են առել Քրդստանի գլխավոր նավթահանքերը

13:47, 17 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ոստիկանությունը հսկողություն Է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը:

«Համերկրային ոստիկանության ջոկատները հսկողության տակ են առել Բայ-Հասան եւ Խավանա նավթավայրերը»,-ասված Է ոստիկանության հայտարարության մեջ:

Երկու հանքավայրերն Էլ գտնվում են Քիրկուկ քաղաքից հյուսիս ընկած շրջանում:

Նախօրյակին իրաքյան զորքերը մտել են Քիրկուկի նահանգի տարածք՝ հսկողության տակ վերցնելով ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները եւ նավթահանքերը: Քրդական զինված կազմավորումներն սկսել են Քիրկուկ քաղաքից հեռանալ քաղաքի սահմանագծին իրաքյան զորքերի հայտնվելուց հետո:

Բացի այդ, Իրաքի ոստիկանները հայտարարել են, որ հսկողության տակ են առել Քիրկուկի մերձակա նավթավերամշակման գործարանը, ինչպես նաեւ այդ քաղաքի գազի գործարանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am