Պորտուգալիայում մոլեգնող անտառային հրդեհներն առնվազն 36 մարդու կյանք են խլել

12:51, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 36 մարդ Է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները ճարակած հրդեհների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է TSF պորտուգալական ռադիոկայանը:

TSF-ի տվյալներով՝ յոթ մարդ համարվում Է անհայտ կորած: Բացի այդ, 62 մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից 15-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ներկայում Պորտուգալիայում կրակի դեմ պայքարում են 3,3 հազար հրշեջներ:

Անտառային հրդեհների հետ կապված իրադրությունը, որոնք, որպես կանոն, ամեն ամառ ընդգրկում են Պորտուգալիայի առանձին շրջաններ, հոկտեմբերի 15-ին սրվել Է բարձր ջերմաստիճանի եւ սաստիկ քամիների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am