Հրապարակվել են կանանց համար ամենավտանգավոր գերքաղաքները

11:47, 17 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել Է աշխարհի այն գերքաղաքների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման արդյունքների համաձայն, կանանց համար ամենավտանգավոր գերքաղաք Է ճանաչվել Կահիրեն: «Պատվավոր» երկրորդ տեղը բաժանել են Պակիստանի Կարաչին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասան: Հնգյակում տեղ են գտել նաեւ Հնդկաստանի մայրաքաղաք Դելին եւ Պերուի մայրաքաղաք Լիման:

Վարկանիշը կազմողները Մոսկվան կարգել են 16-րդ տեղում: Նրանք ավելի անվտանգ գերքաղաքներ են ճանաչել միայն Փարիզը, Տոկիոն եւ Լոնդոնը:

Ուսումնասիրությունն անցկացվել Է փորձագետների հարցման միջոցով: Քաղաքները գնահատելիս գլխավոր չափանիշները եղել են սեռական բռնության մակարդակը, բժշկական ծառայությունների մատչելիությունը, մշակութային առանձին ավանդույթների տարածվածությունը, օրինակ՝ կանանց թլպատումը եւ աղջիկների կամքին հակառակ նրանց ամուսնացնելու պրակտիկան, ինչպես նաեւ տնտեսական հնարավորությունները, ներառյալ կրթություն ստանալու հնարավորությունը:


© 2009 ARMENPRESS.am