ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի բռնի Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունում. Թրամփ

10:00, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի բռնի Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հոկտեմբերի 16-ին ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում կայացած մամուլի ասուլիսում: Ելույթը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները:

«Մեզ դուր չի գալիս այն փաստը, որ տեղի են ունենում բախումներ: Մենք ոչ մեկի կողմը չենք բռնելու»,- նշել Է նա, հավելելով, որ «ԱՄՆ-ը «գերազանց հարաբերություններ» ունի թե Բաղդադի, թե քրդերի հետ:

Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Քիրկուկի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել իրաքյան բանակի եւ քրդական ջոկատների միջեւ: Ինչպես ավելի ուշ հայտնել են ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում, միջադեպը տեղի Է ունեցել թյուրիմացության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am