Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է տոնել ֆրանսիական ակումբի կազմում  

10:58, 16 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է մեկնարկել նոր ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «CP Becanson Lutte» ակումբի կազմում երկու հաղթանակ է տարել 8:0 և 4:0 հաշվով:

Անվանի մարզիկը նոր է տեղափոխվել այս ակումբ:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է:

Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքի էջից

© 2009 ARMENPRESS.am