Բակո Սահակյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հիմնադրման 25-ամյակին

17:06, 14 Հոկտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին    հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ եւ մասնակցել զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am