Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելանում է

15:23, 14 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կալիֆորնիայում անտառային հրդեհները չեն մարվում, կրակը շարունակում է ոչնչացնել բնակավայրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Euronews »-ին, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասնում է 36-ի, իսկ 300 հոգի համարվում է անհետ կորած:

Հրդեհը մարելու համար տեղում աշխատում է 9 հազար հրշեջ, բայց ուժեղ քամիների հետևանքով առաջանում են կրակի նոր օջախներ: Այդ տարածքներում հրդեհի հետևանքով արդեն ոչնչացվել է 5 հազար 700 կառույց: Ավելի քան 90 հազար մարդ էվակուացվել է: Հրդեհների պատճառը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ հյուսիսային Կալիֆորնիայում հրդեհները բռնկվել են նախորդ հանգստյան օրերին:


© 2009 ARMENPRESS.am