Վետերան ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձել է աշխարհի չեմպիոն

12:43, 14 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը դարձել է վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյան 62 կգ քաշային կարգում 15-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջինս աշխարհի առաջնության եզրափակչում 9:1 հաշվով գերազանցել է ԱՄՆ ներկայացուցիչ Հեյջ Նելսոնին:


© 2009 ARMENPRESS.am