Տոկիոյում բացվել Է սրճարան՝ նվիրված կանանց ոտքերին

16:47, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել Է թեմատիկ սրճարան՝ նվիրված կանանց ազդրերին: Տեսանյութում ներկայացված Է հաստատության ինտերիերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: Տոկիոյի Էբիսու օկրուգում գործող թեմատիկ սրճարանի պատերը զարդարում են հաստատության անվանմանը համապատասխանող լուսանկարներ, որը ճապոներենից թարգմանվում Է որպես «Ազդրերի աշխարհ»:

Նաեւ սրճարանում վաճառվում են տարբեր հուշանվերներ՝ կրծքանշաններ, գավաթներ ու բացիկներ՝ կանանց ազդրերի պատկերմամբ: Մտահղացման հեղինակը եւ հաստատության սեփականատերը Տոկիոյում հայտնի ֆետիշ-լուսանկարիչն Է՝ Yuria կեղծանվամբ: Վերջին հինգ տարվա ընթացքում նա կանանց ոտքերի հազարից ավելի լուսանկարներ Է արել:


© 2009 ARMENPRESS.am