Լիբանանի և Չինաստանի ներկայացուցիչները հանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները

21:33, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը և Լիբանանը ընտրությունների չորրորդ տուրից առաջ հանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է կազմակերպությունում աղբյուրը:

Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են երեք երկրների ներկայացուցիչներ. Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիչ Հատաբը, Քաթարից դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Կավարին և Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն:

Մինչ իրենց թեկնածությունները հանել էին նաև Գվատեմալայի, Իրաքի, Ադրբեջանի և Վիետնամի ներկայացուցիչները:


© 2009 ARMENPRESS.am