ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ

20:45, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

«Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, հաշվի առնելով այն դերը, որն ԱՄՆ-ն ունեցել է կազմակերպությունում սկսած նրա հիմնադրման օրվանից»,- ասել է Հակը:

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պաշտոնապես դուրս է գալու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից, իսկ սկսած 2019-ից նա կլինի այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակում:  

 


© 2009 ARMENPRESS.am