ԱԻ նախարարությունն ու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը համատեղ կդիմակայեն աղետներին

18:12, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության համագործակցության արդյունքում արդիականացվել է ԱԻ նախարարության տեխնիկական հագեցվածությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հանրային կապերի վարչությունից, մասնավորապես հզորացվել են արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրումն ապահովող տեխնիկական միջոցները:

Փաստելով աղետների ռիսկերը նվազեցնելու և աղետներին դիմակայելու գործընթացում պետական և մասնավոր հատվածների համատեղ ակտիվ գործունեության կարևորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

 


© 2009 ARMENPRESS.am