ԳՖՀ-ն կես տարով երկարաձգել Է սահմանների հսկողությունը միգրացիայի խնդրի պատճառով

17:36, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան որոշում Է ընդունել կես տարով երկարաձգել սահմանների հսկողությունը անվերահսկելի միգրացիայի պահպանվող վտանգի կապակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել Է FOCUS onlineco-ն՝ վկայակոչելով ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միգրացիոն ճգնաժամի սկզբից եվրոպական մի շարք հետ գործող սահմանների հսկողության ռեժիմն արդեն մի քանի անգամ երկարաձգվել Է, վերջին անգամ՝ մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 11-ը: Դե Մեզիերի խոսքով, որը մեջբերում Է հրատարակությունը, այս որոշումն ընդունվել Է՝ հաշվի առնելով պահպանվող ահաբեկչական սպառնալիքը, ԵՄ-ի արտաքին սահմանների վատ պաշտպանությունը, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի բարձր մակարդակը հանրակցության ներսում:

ՆԳ նախարարության տվյալների համաձայն, փախստականների հիմնական մասը առաջվա պես Գերմանիա Է հասնում Ավստրիայի տարածքով: Բացի այդ, աճում Է այն անօրինական միգրանտների թիվը, որոնք Հունաստանից ԳՖՀ են ժամանում ավիատրանսպորտով: Դե Մեզիերը նշել Է, որ « լիարժեք վերադարձը Շենգենին՝ առանց ներքին սահմաններում ստուգումների, հնարավոր Է, եթե դա թույլ տա իրադրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am