Ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

16:08, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ֆուտբոլային հասարակությունը շնորհավորում են Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 91-ամյակի կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտութւյունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած անգնահատելի ավանդ ունենալու համար: Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան հետագա հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»:

 


© 2009 ARMENPRESS.am