Թուրքիան ծանր ռազմական տեխնիկա Է ուղարկել Իրաքի հետ սահման

13:26, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Իրաքի հետ սահման: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է Dunya թերթը, մարտական մեքենաները կտեղակայվեն երկրի հարավ-արեւելքի Շիռնակի նահանգում՝ «Խաբուր» սահմանային անցակետի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հանրապետության արեւմտյան տարածաշրջաններում գտնվող զորամասերից տանկերի փոխադրումն իրականացվել Է անցած գիշեր զինվորական պահակախմբերի ու ժանդարմների ուժեղացված հսկողության ներքո:

Նշվում Է, որ տանկերը կմասնակցեն այն զորավարժություններին, որոնք Թուրքիայի կողմից այդ տարածաշրջանում սկսվել են սեպտեմբերի 18-ին, եւ որոնց սեպտեմբերի 26-ին միացել են իրաքյան բանակի ստորաբաժանումները:

Համարվում Է, որ այս զորավարժություններով Անկարան եւ Բաղդադը ձգտում են իրենց մտադրությունների լրջությունը ցույց տալ իրաքցի քրդերին, որոնք սեպտեմբերի 25-ին հանրաքվեում հանդես են եկել անկախության օգտին: Երկու երկրների ղեկավարությունը կտրականապես դեմ Է արտահայտվել այդ քվեարկությանը՝ այն համարելով անօրինական եւ Իրաքի Սահմանադրությունը խախտող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am