Չինաստանի ամենահարուստ բնակչի կարողությունը գնահատել են 43 մլրդ դոլար

12:57, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ամենահարուստ բնակիչը, ըստ «Խուժուն» հետազոտական կազմակերպության տվյալների, դարձել Է երկրի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ China Evergrande Group-ի ղեկավար Սյույ Ցզյաինը. նրա կարողությունը կազմում Է մոտավորապես 43 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 12-ին «Խուժուն» հետազոտական կազմակերպությունը (Hurun Research Institute) հրապարակել Է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: «Խուժուն»-ի առաջին վարկանիշը հրապարակվել Է 1999 թվականին:
Վարկանիշի երկրորդ տեղում Է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Պոնի Ման. նրա կարողությունը կազմում Է 37 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:
Alibaba Group խոշորագույն չինական ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման այս տարի չի պահպանել երկրորդ հորիզոնականը եւ հայտնվել Է երրորդ դիրքում: Վերջին տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել Է 2 տոկոսով:
Անցյալ տարի Չինաստանի ամենահարուստ բնակիչ Էր ճանաչվել Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը, որի կարողությունն այդ պահին կազմում Էր 32,1 մլրդ դոլար. այս տարի նա հայտնվել Է միայն հինգերորդ տեղում: Վերջին տարվա ընթացքում նա կորցրել Է իր կարողության 23 տոկոսը, որը ներկայում կազմում Է 23 մլրդ դոլար:
«Խուժուն»-ի տվյալների համաձայն, ներկայում մայրցամաքային Չինաստանի տարածքում ապրում Է 647 միլիարդատեր, ինչը 53-ով ավելի Է, քան անցալ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am