Լուիշ Ֆիգուն դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական  

11:46, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Ֆիգուն կհամագործակցի ՈՒԵՖԱ-ի հետ` լինելով ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խորհրդականը: «Ֆիգուն այն օրինակն է, թե ինչպես պետք է պահի ֆուտբոլիստն իրեն խաղադաշտում և դրանից դուրս»,-ասել է Չեֆերինը:

Լուիշ Ֆիգուն 1991-2006 թվականներին հանդես է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմում (127 խաղ, 32 գոլ): Նա խաղացել է նաև «Սպորտինգ»-ում, «Բարսելոնա»-ում, «Ռեալ»-ում և «Ինտեր»-ում: 


© 2009 ARMENPRESS.am