Մահացել է դերասանուհի Լիկա Կավժարաձեն

11:18, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մահացել Է դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Արտիստուհուն մեռած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Նա 57 տարեկան Էր: Ենթադրվում Է, որ մահվան պատճառ Է դարձել սրտի տագնապը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մահվան փաստով հետաքննություն Է սկսել:

Լիկա Կավժարաձեին լայն ճանաչում Է բերել «Ցանկության ծառը» ժապավենը: Նա նկարահանվել Է 20-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում են՝ «Դյուման՝ Կովկասում», «Երկնագույն լեռներ կամ ոչ ճշմարտանման պատմություն», «Վտանգավոր ճամփորդության ուրախ խրոնիկա», «Պարույր» եւ այլ ֆիլմեր:

Կինոյում դերասանուհու վերջին աշխատանքը դարձել Է «27 վիշապներ» ժապավենը, որը թողարկվել Է 2004 թվականին:


© 2009 ARMENPRESS.am