Մայնի Ֆրանկֆուրտում այրվել Է Գյոթեի աշտարակը

10:28, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել Է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ: Կառույցի 1931 թվականի դիտահարթակը քաղաքի ամենահայտնի շինություններից մեկն Էր եւ մտնում Էր երկրի հինգ ամենաբարձր փայտե աշտարակների հնգյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

DPA-ի տվյալներով՝ հրշեջների ժամանման պահին կրակը ճարակել Էր ամբողջ աշտարակը, այն մասամբ փլվել Է:

22 մետր բարձրությամբ փայտե աշտարակը Գյոթեի հայրենի քաղաքի հարավային արվարձանում առաջին անգամ կառուցվել Էր տակավին 1867 թվականին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին այն խարխլվել Էր, ուստի աշտարակն ապամոնտաժեցին: 1931 թվականին՝ պոետի մահվան 100-րդ տարելիցի նախաշեմին, կառուցվեց 43 մետրանոց աշտարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am