Թուրքիայում նշել են «Աքքույու» ատոմակայանի շինարարությունն սկսելու ժամկետը

17:04, 11 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որը Թուրքիայում կառուցվում Է ՌԴ-ի նախագծով, կարող Է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:

«Թուրքիայի ատոմային Էներգիայի գործակալությունը շարունակում Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունենա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հիանալի կլիներ, եթե ԱԷԿ-ը շահագործման հանձնվեր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու Է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-ասել Է Ալբայրաքը՝ Անթալիայի նահանգում ելույթ ունենալով Թուրքիայի ութերորդ Էներգետիկական համաժողովի նիստում: Նրա խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» հարթակում ատոմային Էլեկտրակայանի կառուցման եւ շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է չորս Էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ դոլար Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am