Իրաքի դատարանը որոշեց ձերբակալել Քրդստանի հանրաքվեի կազմակերպիչներին

16:06, 11 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի դատարանը հոկտեմբերի 11-ին որոշում Է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Իրաքի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հետաքննությունների դատարանը որոշում Է կայացրել հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու մասին, որոնք զբաղվել են Քրդստանում հանրաքվեի կազմակերպմամբ»,-հայտարարության տեքստում մեջբերվում Է Իրաքի բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցչի խոսքը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել Է անկախության հանրաքվե: Քրդստանի ընտրությունների եւ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով, անկախության օգտին քվեարկել Է ընտրողների 92,7 տոկոսը:

Իրաքի իշխանությունները հանրաքվեն հայտարարել են անօրինական եւ ընդգծել, որ ինքնավարության տարածաշրջանային կառավարության հետ բանակցություններ չեն անցկացնի, քանի դեռ չեղյալ չեն հայտարարվել քվեարկության արդյունքները: Քվեարկության անցկացմանը դեմ են եղել Իրաքյան Քրդստանի հարեւանները՝ Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am