Կիոկուշին կարատեի Հայաստանի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում

18:00, 10 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, հոկտեմբերի 8-ին Թայլանդում անցկացվել է 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Սարգսյանը, հանդես գալով 5 մենամարտերում, գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ բացարձակ հաղթանակ տանելով անգամ ճապոնացի մարզիկի նկատմամբ:

Առաջնությանը մասնակցելու համար հրավիրող երկիրը հատուկ ընտրություն էր կատարել բացառապես բարձր վարկանիշ ունեցող ֆեդերացիաների լավագույն մարզիկների միջև: Մինչ մրցաշարի մեկնարկը ճապոնացի վարպետներն անցկացրել են սեմինար-պարապմունքներ, որին մասնակցել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը:

 


© 2009 ARMENPRESS.am