Բակո Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է զարգացման կարեւոր գրավականներից մեկը

15:17, 10 Հոկտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարեւոր գրավականներից մեկը եւ երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել նման աջակցությունը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:   

 


© 2009 ARMENPRESS.am