Տնտեսության բնագավառում Նոբելի հիշատակի մրցանակը հանձնվել Է Ռիչարդ Թալերին

14:33, 9 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել Է տնտեսության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել Է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռիչարդ Թալերը ծնվել Է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին. նա Չիկագոյի համալսարանին առընթեր Բուտ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Է: Տնտեսության բնագավառում հաղթողի հայտարարմամբ ավարտվում Է «Նոբելյան շաբաթ-2017»-ը:

Ի տարբերություն ֆիլիոլոգիայի եւ բժշկության, քիմիայի, ֆիզիկայի եւ գրականության, ինչպես նաեւ Խաղաղության մրցանակների, տնտեսության գծով մրցանակը սահմանվել Է ոչ թե Ալֆրեդ Նոբելի, այլ Շվեդիայի Բանկի կողմից 1969 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am