Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են վերսկսելու բանակցությունները. Մինսկի խմբի հայտարարությունը

16:12, 7 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:   

«Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտակա ապագայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է համանախագահների հայտարարության մեջ:  


© 2009 ARMENPRESS.am