ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիևի հետ քննարկել են բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը

13:11, 7 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը:

Ալիևն առանձին հանդիպել է նաև ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:  

Հոկտեմբերի 6-ին համանախագահներին ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am