Վլադիմիր Պուտինը կարևորում է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացումը

14:51, 6 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է  հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Մեր շրջանների արդյունավետ կապերը ծառայում են կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցությանը: Այդ պատճառով շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:  

Նա հույս է հայտնել, որ  հանդիպման շրջանակում մանրամասն կքննարկվեն հրատապ հարցեր՝ համատեղ նախաձեռնությունների հեռանկարները ինովացիոն, հումանիտար, զբոսաշրջային ոլորտներում: «Կատարեք կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն հետագա վստահության, փոխըմբռնման հաստատմանը Հայաստանի և Ռուսաստանի միջև»,-ասել է Վլադիմիր Պուտինը:


© 2009 ARMENPRESS.am