Apple-ի նորացված ծրագրային ապահովումը լուծում Է միացման խնդիրները Apple Watch-երում

13:50, 5 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը թողարկել Է նորացված ծրագրային ապահովում, որը պետք Է վերացնի խափանումները Apple Watch 3 նոր «խելացի» ժամացույցների ցանցային միացումներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խնդիրն առաջանում Էր հասարակական վայրերում, օրինակ, հյուրանոցներում ու սրճարաններում, չհեղինակազորված Wi-Fi ցանցերին միանալու փորձ կատարելիս:
Apple-ը այդ անսարքությունների առկայությունն ընդունել Է երկու շաբաթ առաջ: Ծրագրային ապահովման նոր տարբերակը՝ watchOS 4.0.1-ը, պետք Է խնդիրը լուծի «ոչ հաճախ հանդիպող դեպքերում», երբ այն առաջանում Է, ինչի մասին ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am