Պարզվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսացող անձանցից երկուսի ինքնությունը

10:43, 5 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պարզել է «Հայաստանի կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերին սպանած երեք անձանցից երկուսի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դրանք են Ա. Մկրտչյանը և Յ. Պողոսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են:
Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների լուսանկարներ՝ անգղերը ձեռքներին: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:


© 2009 ARMENPRESS.am