Ադրբեջանական սկանդալում ներգրավված անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն. ԵԽ պատգամավոր
09:53, 5 Հոկտեմբեր, 2017«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից:
Կոռուպցիան եւ գումարների լվացումը խնդիրներ են, որոնք սովորաբար ունենում են միջսահմանային ազդեցություն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ամբողջապես պայքարի դրանց դեմ»,-ասաց ԵԽ պատգամավորը: Հիշատակելով հայտնի «Պանամայի փաստաթղթեր»-ի հետ կապված սկանդալը՝ Անդրեյ Կովաչեւը նշեց, որ Եվրամիության մակարդակով փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ:
«Ես կոչ եմ անում անհապաղ կիրառել զրո հանդուրժողականության քաղաքակություն հարկային հանգրվանների եւ գումարների լվացման դեպքերի պարագայում՝ թափանցիկության միջազգային ստանդարտները բարձրացնելու համար: Խրախուսում եմ խորը միջազգային համագործակցությունը՝ պարզելու այն ընկերությունների սեփականությունը, որոնք օգտագործվում են որպես հարկերից խուսափելու խողովակներ, կեղծիքի, անօրինական առեւտրի, կապիտալ հոսքերի, գումարների լվացման եւ կոռուպցիայի համար»,-ասաց ԵԽ բուլղարացի պատգամավորը՝ ընդգծելով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կարող են կանխվել խիստ, սակայն օրինական գործողություններ կիրառելու եւ դատարանների անաչառությունն ապահովելու դեպքում:
«Ավելին, կոռուպցիայի եւ գումարների լվացման դեմ պայքարին պետք է աջակցի ոչ միայն կառավարությունը, այլեւ ` միջազգային, հասարակական կազմակերպությունները, որպեսզի ապահովված լինեն թափանցիկությունը եւ արդարությունը»,-եզրափակեց նա:
Սյուզի Մուրադյան
© 2009 ARMENPRESS.am