Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

20:05, 3 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմը հոկտեմբերի 9-11-ը կայցելի Ռուսաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով SANA գործակալությունը, նա մասնակցելու է ռուս-սիրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը կայանալու է Սոչիում:

Մուալլեն առանձնազրույց է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները:  

 

 

 


© 2009 ARMENPRESS.am