Մահացել է ամերիկացի երաժիշտ Թոմ Փետին

10:05, 3 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 67-րդ տարում մահացել Է ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փետին: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետիին անգիտակից վիճակում գտել են Մալիբուի իր տանը: Բժիշկներն արձանագրել են սրտի կանգ: Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ փորձել են վերակենդանացնել: Մահը գրանցվել Է հոկտեմբերի 1-ին ժամը 20:40-ին (Երւանի ժամանակով ժամը 7:40-ին): Երաժշտի մենեջերի խոսքով՝ նա մահացել Է ընտանիքի, գործընկերների ու բարեկամների շրջապատում:

Թոմ Փետին Tom Petty and The Heartbreakers խմբի ֆրոնտմենն Էր: Նա հռչակվել Է American Girl, Breakdown, Free Fallin՚, Learning to Fly եւ Refugee երգերի շնորհիվ: Նա նաեւ շրջագայությունների ընթացքում նվագել Է Բոբ Դիլանի, Ռոյ Օրբիսոնի, Ջեֆ Լիննի եւ Ջորջ Հարիսոնի հետ միասին: 2002 թվականին նրան ընգդրկել են ռոք-ն-ռոլլի փառքի սրահում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am