ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեի հարցը

17:44, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

Նիստը նախագահել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժշողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Նիստի սկզբին թեմայի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել փորձագետ Վարդան Ոսկանյանը:


© 2009 ARMENPRESS.am