Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակն ստացել են ամերիկացի գիտնականները

14:08, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի հանձնմամբ մեկնարկել Է «նոբելյան շաբաթը»:

 Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի դափնեկիրը, հոկտեմբերի 4-ին՝ քիմիայի: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 6-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել Է Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 9-ին: Նոբելյան կոմիտեն Գրականության բնագավառի դափնեկրին կհայտարարի վերջինը, թե հատկապես երբ, հայտնի կդառնա ավելի ուշ:
1901 թվականից ի վեր Նոբելյան մրցանակը շնորհել են 579 անեամ: Դափնեկիրներ են դարձել 881 մարդ եւ 23 կազմակերպություն: Բժշկության բնագավառի մրցանակը շնորհվել Է 107 անգամ 211 գիտնականների: Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել Է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի հայտնագործման համար, ամենատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին ուռուցքածին վիրուսների հայտնաբերման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



© 2009 ARMENPRESS.am