Լաս Վեգասի հրաձիգն սպանված Է

12:08, 2 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում երաժշտական փառատոնի այցելուների վրա կրակած տղամարդն սպանված Է: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է ABC News-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կարգի պահապանները չեն ճշտել՝ հրաձիգը միայնակ Է գործել, թե հանցակիցներ Է ունեցել:
Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ Mandalay Bay Casino-ի մերձակայքում անհայտ անձը կրակ Էր բացել այնտեղ ընթացող համերգի մասնակիցների ու հանդիսականների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել Է երկու, վիրավորվել՝ 24 մարդ:
Առողջապահության քաղաքային դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ 14 տուժածներ օրհասական կամ շատ ծանր վիճակում են:

© 2009 ARMENPRESS.am